Смотреть видео клип Karen Aslanyan - Im Exbayr u Quyr (2019)
Текст песни Karen Aslanyan - Im Exbayr u Quyr (2019)
Մեր ծնված օրից, կյանքը մեր փոխվեց,
Մեզ երեք տարբեր ուղիներ տրվեց,
Թե ով մեզ բաժանեց,այսպես օտար դարձրեց,
Մեզ իրար կապող կամուրջներն այրեց։
Թե որն է մեղքը մեր,որ մեծացանք որբ ու անտեր,
Որ հասցեները մեր դարձան տարբեր։
ԿՐԿՆԵՐԳ
Իմ եղբայր ու քույր, անհասցե ծնված երկու արև,
Ուր եք ուր, աղոթում եմ ես գիշեր-ցերեկ,
Որ գտնեմ,փաթաթվեմ ես ձեզ ամուր -ամուր,
Ու հայտնեմ ես աշխարհն ի լուր։
Տարիներն եկան, ու անդարձ հեռացան,
Ու առանց իրար մեր օրերն անցան,
Գիտեմ հարցեր շատ կան,որ չունեն պատասխան,
Բայց օրը կգա, կլինի դատաստան։
Թե որն է մեղքը մեր, որ մեծացանք որբ ու անտեր,
Որ հասցեները մեր դարձան տարբեր։
ԿՐԿՆԵՐԳ
Իմ եղբայր ու քույր, անհասցե ծնված երկու արև,
Ուր եք ուր, աղոթում եմ ես գիշեր-ցերեկ,
Որ գտնեմ, փաթաթվեմ ես ձեզ ամուր-ամուր,
Ու հայտնեմ ես աշխարհն ի լուր։(2x)
Уважаемые пользователи и гости нашего сайта. Песня Karen Aslanyan - Im Exbayr u Quyr (2019) представлено исключительно в ознакомительных целях. Как и все материалы на нашем сайте Erger.cc