Текст песни Anna Movsesyan & Avetis Avetisyan Siro zinvor (2022)
ԱՆՆԱ ՄՈՎՍԵՍՅԱՆ ԵՎ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ.
(ՍԻՐՈ ԶԻՆՎՈՐ)
Առաջին տուն.
Բաց երկնքի տակ մի դրախտ` անունը Արցախ,
Մեր պապերի ձեռքով ստեղծված օրրան, իմ նշխարք,
Հայոց աշխարհի մի պատառիկ` Լեռնային Ղարաբաղ,
Որ միշտ կանգուն ես` անառիկ, ազատ, անկախ...
Կրկներգ.
Իմ երկիր Արցախ,
Իմ ժառանգություն,
Լուսածին մայրերի շտեմարան,
Հայրական իմ տուն և իմ մանկություն,
Իմաստուն այրերի ճեմարան։
2x
Երկրորդ տուն.
Աղոթքների մեջ` լռություն, ցավ ու պայքար,
Հայ քաջերի մի նոր սերունդ` կռվեց ու չընկավ,
Սպասում են ձայնիդ մայր և մանուկ,
Ոգուդ ուժով զորացած,
Պարտքդ տուր և տուն դարձիր` հաղթանակած...
Կրկներգ.
Իմ հերոս եղբայր, դու աշխարհ եկար`
Կերտելով մի նոր պատմություն,
Հավերժի երկար ճամփեն դու գտար`
Մերժելով ցանկացած պարտություն։
2x
Մոդուլյացիա.
Միտքդ բարի, հայացքդ հզոր,
Բազուկդ ամուր` թշնամուն զարկող,
Հայր ես, որդի, եղբայր, ընկեր,
ՍԻՐՈ ԶԻՆՎՈՐ...
Կրկներգ.
Իմ հերոս եղբայր, դու աշխարհ եկար`
Կերտելով մի նոր պատմություն,
Հավերժի երկար ճամփեն դու գտար`
Մերժելով ցանկացած պարտություն։
2x
Уважаемые пользователи и гости нашего сайта. Песня Anna Movsesyan & Avetis Avetisyan Siro zinvor (2022) представлено исключительно в ознакомительных целях. Как и все материалы на нашем сайте Erger.cc